News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Բարաք Օբամայի օրոք Ամերիկայի աֆրոամերիկացիների դրությունը չի բարելավվել, չորեքշաբթի հայտարարել են Վաշինգթոնի կենտրոնում բողոքող ցուցարարները:

Հանրահավաքը կազմակերպվել էր ի նշան Ֆերգյուսոն քաղաքի դեպքերի դեմ բողոքի, որտեղ սպիտակամորթ ոստիկանը սպանել էր սեւամորթ դեռահասին: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ ցույցին մասնակցում  էին ԱՄՆ-ի մայրաքաղաքի տասնյակ բնակիչներ:

 «Մեզ այլընտրանք չթողեցին, դրա համար այսօր դուրս ենք եկել ասելու, որ շատ լուրջ ենք տրամադրված եւ պահանջում ենք երկրում սեւամորթներին պաշտպանելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել», — հայտարարել է «Ո՛չ վախին» ՀԿ-ի առաջնորդ Մարշա Քոլմանը:

Նա ընթերցել է հանրագիրը, որը ստորագրել էին հարյուրավոր ամերիկացիներ եւ որը վերաբերում էր Մայքլ Բրաունի սպանության մանրակրկիտ քննություն անցկացնելուն եւ մեղավոր ոստիկանին պատժելուն, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին բանակային զենքերով զինելը դադարեցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ