News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին դպրոց կգնա 40 հազար առաջին դասարանցի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս դպրոց ընդունվող երեխաների մասին վիճակագրությունը ճշտվում է մարզպետարանների հետ: «Ավարտվել է հանրապետության մի շարք դպրոցների վերանորոգումը, եւ հիմա նրանք պատրաստ են ընդունել աշակերտներին»,-ասել է նախարարը:

«Մենք արդեն քննարկում ենք անցկացրել տեղական իշխանությունների հետ, որպեսզի լավագույն կերպով կազմակերպենք ուսումնական տարվա սկիզբը»,-հավելել է Աշոտյանը: Բացի այդ, արդեն քննարկվել է աշակերտներին դպրոցներում տեղաբաշխման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ