News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում  է կիրառել մինչեւ 30 տոկոս ուսման վարձի  զեղչ: Այս մասին բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես  նախորդ երկու տարիներին, այս տարի եւս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը  հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին: Կառավարության առաջարկությամբ եւ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում  է նաեւ սոցաիալական աջակցության ծրագիր՝  վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների  ուսանողների  համար: Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում  է կիրառել մինչեւ 30 տոկոս ուսման վարձի  զեղչ, իսկ արդեն  2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը կապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը: 

Ընդգծելով, որ կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում  է աջակցել մինչեւ 1500 սոցիալապես անապահով ուսանողների՝ նախարարը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները  մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն պետք է  ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ուսանողների անվանացանկը:

Բացի այդ, համաձայն բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության՝   այս ուսումնական տարվանից սկսած բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավոր են ուսանողներից հավաքագրված  վարձվաճարների առնվազն 7 տոկոսը, իբրեւ սոցիալական աջակցություն վերադարձնել ուսանողներին՝ հատկացնելով համապատասխան  ծավալի ուսման վարձի զեղչեր: Օրենքով նախատեսված են նաեւ, թե որ  կարագավիճակում գտնվող  ուսանողները կարող են ներգրավվել  ուսման վարձի զեղչային համակարգում: Նախարար Ա. Աշոտյանը, դիմելով ռեկտորներին, կոչ է արել  բուհական բյուջեները պլանավորելիս օրենքի այս պահանջը անպայման նկատի ունենալ եւ ապահովել պետության կրթական քաղաքականության իրագործումը:

Նախարարը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է նաեւ 2015 թվականին Երանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ կոչ անելով բուհերին  ակտիվություն ցուցաբերել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման համակարգում ընդունելությանը, զարգացման ծրագրերն եւ  մի շարք այլ հարցերի վերաբերող հարցեր:

Տպել
Ամենաշատ