News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա  նահանգի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը բոլոր հայերի համար մեծ եւ նշանակալի իրադարձություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ ԼՂՀ-ն, Հայաստանը եւ Սփյուռքը արդեն վաղուց են ջանքեր գործադրում Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ: «Քալիֆորնիայի սենատի կողմից բանաձեւի ընդունումը նշանակում է, որ այդ նահանգը, վերջապես, ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սա շատ խորհրդանշական է. Քալիֆորնիան ճանաչեց Ղարաբաղի անկախությունը սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ-ի անկախության հռչակման օրվա նախօրեին: Սա Քալիֆորնիայի բնակիչների նվերն է արցախցիներին»:

Բաբայանը նաեւ նշեց, որ բանաձեւի ընդունումը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում նոր որակ մտցրեց, քանի որ տնտեսական եւ ժողովրդագրական ասպեկտներով Քալիֆորնիա նահանգը կարելի է համեմատել աշխարհի խոշորագույն երկրների հետ. «Կարելի է ասել, որ Ղարաբաղի անկախությունը ընդունել է աշխարհի խոշոր պետություններից մեկը: Այս փաստը ԼՂՀ անկախության ճանաչման աշխարհագրության ընդլայնման տեսակետից նոր ազդակ ու հնարավորություն է»:

Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը վկայում է այն մասին, որ Ղարաբաղը կայացած ժողովրդավարական պետություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ