News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիգիաննիսը անկախության տոնի առթիվ շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւ լավագույն  ցանկություններս հայտնել Կանադայի հայ համանքի անդամներին եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) անկախության օրվա կապակցությամբ:

1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացվեց: Արցախի բնակչության մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին:

Արցախի ժողովուրդը սեպտեմբերի 2-ը համարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օր: Այդ օրը պետական տոն է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ, ժողովրդավարական եւ լիովին գործառող պետություն է՝ բարգավաճող շուկայական տնտեսությամբ եւ դինամիկ զարգացող քաղաքացիական հասարակությամբ, որը ձգտում է իր ազատությունների ամրապնդմանն ու իր անկախության պաշտոնական ճանաչմանը:

Այդ տարածքը նախկինի պես հակամարտության գոտի է: 2014թ. ամռանը ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ծագած մահացու ընդհարումները երիտասարդ հայերի եւ ադրբեջանցիների կյանքեր խլեցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մինչ օրս չի հաջողվել գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ, իսկ ժամանակավոր, թեեւ շատ փխրուն հրադադարը, կողմերի համար ավելի էական ու երկարաժամկետ խաղաղ կարգավորումը մշտապես ձգձգելու պայմաններ է ստեղծել: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը երկու կողմերին կոչ անի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծում գտնել: Միջազգային հանրությունը նաեւ պետք է պատասխանատվության կոչ անի Ադրբեջանին խաղաղ բանակցությունների վերջին ձախողումների համար:

2012թ. հուլիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների ժամանակ ես գլխավորել եմ կանադական դիտորդական թիմը: Դրանք սկբից մինչեւ վերջ կատարյալ ընտրություններ էին: Ես նաեւ հանդիպել եմ կառավարության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների, կանադական սփյուռքի անդամների հետ, որոնք այցով գտվում էին Ղարաբաղում եւ ավելի լավ էին տեղեկացված Արցախի առջեւ կանգնած խնդիրներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ