News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայտնաբերվել է Մայիսյան գյուղի ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Մայիսյան համայնքում օգոստոսի 27-ին ժամը 19:00-ի սահմաններում 7-ամյա երեխա է ընկել գյուղի ջրանցքը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում փակվել է ջրանցքի հոսքը, որպեսզի հեշտ լինի տղային գտնել: Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ եւ Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:

Օգոստոսի 28-ին, ժամը 11.40-ի դրությամբ Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջեւ ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, հայտնաբերվել է նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 7-ամյա Գ. Գ.-ի դին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ջրանցքի մեջ ընկած երեխան՝ Գեւորգը, 12-ամյա եղբոր հետ է եղել, երբ ընկել է ջուրը, եղբայրն էլ չի կարողացել օգնել ու տուն է վազել ծնողներին օգնության կանչելու:

Մայիսյանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Հունանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենք դեպքի մանրամասներին տեղյակ չեն, քանի որ Գեւորգի եղբայրը կցկտուր տեղեկություններ է հայտնում: Հակոբ Հունանյանի խոսքով՝ եղբայրները մտավոր խնդիրներ ունեն: «Եղբայրն էլ չի կողմնորոշվում՝ ինչ պատմի, չի էլ կողմնորոշվում՝ դեպքը ոնց է տեղի ունեցել, մեկ ասում է՝ քայլել են ջրի վրայի կամրջակով, մեկ էլ ասում է՝ ափին են եղել, սայթաքել, ընկել է ու ջուրը տարել է, բայց դեռ ոչինչ չենք գտել տղայից»,- ասել էր նա:

Նշենք, որ ջրանցքը հասնում է մինչեւ Կառնուտի լիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ