News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանները պարզել են օգոստոսի 25-ի կեսգիշերին Արտաշատում սպանության փորձ կատարողի ինքնությունը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության եւ բաժնի համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 32-ամյա Խորեն Հովհաննիսյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Խորեն Հովհաննիսյանին եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում օգոստոսի 25-ի կեսգիշերին հնչել են կրակոցներ, Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած մի տղամարդ:

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված անձը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 51-ամյա Աբրահամ Պողոսյանն է, որն ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 (սպանության փորձ) և 235 հոդվածի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ