News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին ընդունված բանաձեւը առաջընթաց է Ղարաբաղի միջազգային ճանաչման ճանապարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ ճանաչման մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ ամենաազդեցիկ նահանգներից մեկի կողմից նշանակում է, որ միջազգային հանրությունը հասկանում է՝ ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է եւ Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

«Շարունակվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է»,-ասել է Շարմազանովը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Քալիֆորնիայի Սենատի որոշումը օրինակ կդառնա ոչ միայն ԱՄՆ մյուս նահանգների, այլեւ աշխարհի այլ երկրների համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քալիֆորնիայի նահանգային Սենատը օգոստոսի 27-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը:

Չորեքշաբթի քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:

Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ