News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը 2 «ԻԺ» մոտոցիկլ կտրամադրի «Պատանի տուրիստ» հասարակական կազմակերպությանը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարանը:

Նրա խոսքով՝ մոտոցիկլերը կփտրամադրվեն հայկական պատմամշակութային հուշարձաններ ճանաչողական այցելությունների ժամանակ: Եվս մեկ նպատակ. հեծանվասպորտի աջակցության ծրագիր: Թե ինչպես մոտոցիկլերը կօգնեն հեծանիվներին, չի հստակեցվում:

Նկատենք, որ ոստիկանությունը աստիճանաբար խորհրդային տրանսպորտային միջոցներից անցում է կատարում նոր արտասահմանյան տրանսպորտային միջոցներին: Այդ գործընթացն արդեն գործնականում ավարտված է: Իսկ այժմ հին մոտոցիկլները կծառայեն խանդավառ երիտասարդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ