News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեզ հաջողվել է խուսափել ուսուցչական կազմի զանգվածային կրճատումներից, լուծելով նաեւ սոցիալական խնդիր, հաշվի առնելով, որ կրթության ոլորտը նաեւ խոշոր գործատու ոլորտ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հաշվարկային աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել հուլիսի մեկից՝ 9 տոկոսի չափով, ՀՀ ֆինանսների նախարարության հետ այդ աշխատանքները նույնպես ընթացել են: «Մենք նոր ուսումնական տարվա ընթացքում ամբողջությամբ կթարմացնենք եւ կփոխենք ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում»,-ասել է նա:

«Սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը, որը ֆինանսավորվում է կառավարության կողմից եւ որի նպատակն է տարրական դասարանների աշակերտներին միանվագ դպրոցական սնունդ մատակարարել՝ ելնելով տվյալ տարիքային խմբի ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկություններից: Այս առումով ծրագիրը ոչ միայն կրթական է, այլեւ սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահական հետեւանքներ ունի: Ծրագիրը մեկնարկելու է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից, իսկ 2015 թվականի առաջին կիսամյակում՝ մեր ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, տարածվելու է նաեւ Արարատի մարզի վրա: Այս տարի հայրենասիրական դաստիարակության նոր կոնցեպտ է մշակվել եւ ներդրվելու է դպրոցներում ՀՀ պաշտպանության նախարարության եւ երկրապահ կամավորականների միության հետ համատեղ»,-նշել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում է գտնվում 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագիծը, որն անցել է առաջին ընթերցում եւ աշնանային նստաշրջանում նաեւ երկրորդ ընթերցմամբ հավանության արժանանալուց հետո, արդեն հաջորդ տարվա ընթացքում կամփոփվեն պարտադիր 12-ամյա կրթության ներդրման կարգը եւ ծրագրային դրույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ