News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ֆրանսիային դաշնակից երկիր է, Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար  Լորան Ֆաբիուսը՝ ի պատասխան հարցի, որը նրան ուղղել էր Ֆրանսիայի Չոբանյանի անվան ինստիտուտի հիմնադիր ղեկավար, «Europe & Orient» ամսագրի գլխավոր խմբագիր Ժան Վարուժան Սիրապյանը:

«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ Ժան Վարուժան Սիրապյանը, մասնավորապես, Ֆրանսիայի արտգործնախարարին գրել էր. ««Իսլամական պետությունը» իսլամական ահաբեկչական կազմակերպություն է: Թուրքիան «Իսլամական պետությանն» օգնում էր զենքով եւ  լոգիստիկայով: Արդյոք Թուրքիան հուսալի՞ դաշնակից է»:

Ի պատասխան Լորան Ֆաբիուսը գրել է. «Կխուսափենք կարիկատուրաներից: Թուրքիան Ֆրանսիային դաշնակից երկիր է»: Այնուամենայնիվ, նախարարն առայսօր չի պատասխանել հայ գործչի մյուս հարցին. «Երբ դաշնակից երկրի գաղտնի ծառայություններն օգնում են իսլամական ահաբեկչական կազմակերպությանը, պետք է ինքդ քեզ հարց տաս, այդպես չէ՞:

Իր մեկնաբանությունն է թողել նաեւ «Le Monde»-ի լրագրող Գիյոմ Պերյեն, որը գրել է. «Քուեի մեթոդ»: Նշենք, «Քուեի մեթոդը» ինքնաներշնչմամբ բուժումն է, այլ խոսքով՝ ինքն իրեն հանգստացնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ