News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի` Վազգեն Խաչիկյանի և ծառայության 12 նախկին աշխատակիցների գործով դատաքննությունն այսօր՝ օգոստոսի 28-ին, ավարտվեց: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալներից Համլետ Մարտիրոսյանի եւ Հրանուշ Դանիելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Թվաբանական սխալ կար մեղադրանքի մեջ, թե ինչքան է յուրաքանչյուրը յուրացրել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին եւ դատաքննության փուլն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերին 25-ին. դատախազները մեկ ամիս պահանջեցին մեղադրական ճառին պատրաստվելու համար»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալները պետք է արդարացվեն. «Սպասենք մեղադրական ճառին, որից հետո արդեն կարծիք կհայտնենք»:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել նրա  համար, որ նա զբաղեցնելով  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, ծառայության մի շարք պաշտոնատար անձանց հետ, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի` 260.956.681 ՀՀ դրամ գումարները, բացի այդ` Վազգեն Խաչիկյանը, ըստ մեղադրական եզրակացության, խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ