News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել  իր այցը Թուրքիա Դոնբասում լարված իրավիճակի պատճառով: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագաի մամուլի ծառայությունը:

 «Ես որոշում եմ ընդունել չեղյալ հայտարարել իմ աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն՝ Դոնեցկի շրջանում, մասնավորապես Ամվրոսիեւկում եւ Ստարոբեշեւոյում իրավիճակի սրացման կապակցությամբ, քանի որ ռուսական զորքերը ներթափանցել են Ուկրաինա», - հայտարարել է նախագահը:

Պորոշենկոն հաղորդել է, որ այսօր Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ կգումարվի հետագա գործողությունների ծրագրի մշակման նպատակով:

«Նախագահի տեղն այսօր Կիեւում է», - ավելացրել է երկրի նախագահը:

 «Աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում հաստատված նման իրրավիճակին», - ասել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ Ուկրաինան կդիմի իր եվրոպացի գործընկերներին՝ կոչ անելով Եվրամիության Խորհրդի արտակարգ նիստ գումարել:

Ավելի վաղ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արեւմտյան գործընկերներին կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի նիստ հրավիրել՝ պնդելով, որ «Ռուսաստանը զգալիերոն մեծացրել է իր ռամզական ներկայությունը Ուկրաինայում»:

Ավելի վաղ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդատու Զորյան Շկիրյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը լայնասմասշտաբ ռազմական ներխուժում է սկսել երկրի տարածքում: Բացի այդ, DW պարբերականը, վկայակոչելով The New York Times-ին, հաղորդել էր, որ ռուսամետ ակտիվիստները Ռուսաստանից տանկերի, հրետանու եւ հետեւազորի տեսքով օգնական ուժ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ