«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի, Բեռնակիրների, Գլինկայի, Տիգրան Մեծի նրբանցքի եւ Տիգրան Մեծի 2-րդ նրբանցքի, Սասունցի Դավթի, Խորենացու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: