News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի քահանան կոչ է արել ԱՄՆ Սահմանադրության մեջ նոր ուղղում մտցնել, որի համաձայն՝ սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները պետք է 10 տարվա տաժանակիր աշխատանքների ուղարկվեն:

Ըստ «The Raw Story»-ի, քահանա Մայքլ Վ.Ուիլյամսը, ով իր կայքն օգտագործում է պահպանողական քրիստոնեական գաղափարաբանության վրա հիմնված քաղաքականության դասավանդման համար, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների պատժի նոր եղանակ է առաջարկում:

Հոգեւորականն իր կայքում այս թեմայի շուրջ դատողությունների հոլովակ է տեղադրել եւ պնդում է, որ վերջին 50 տարվա ընթացքում քրիստոնյաներն ավելի հանդուրժողական են դարձել նույնասեռականների հանդեպ:

«Եթե նախկինում նույնասեռականությունը քրեական հանցանք էր համարվում յուրաքանչյուր պետությունում, ապա այժմ ապաքրեականացրել են եւ թույլ տվել հրապարակային ցուցադրել,- նշում  է Ուիլյամսը:- Եվ ահա այն ժամանակ, երբ քրիստոնեությունն առավել հանդուրժողական է դառնում նույնասեռականության հանդեպ, նույնասեռականներն ավելի անհանդուրժողական են դառնում մեր հանդեպ»:

Հոգեւորականի խոսքով՝ հավատացյալները պետք է նախաձեռնեն ԱՄՆ Սահմանադրության նոր ուղղումների ընդունումը, որպեսզի Ամերիկան դառնա հուդայական-քրիստոնեական ու ավանդական բարոյագիտությամբ երկիր:

«Ժամանակն է, որպեսզի քրիստոնյաները հետեւեն Աստծուն ու նրա խոսքին, պետք է նույնասեռականությունն արգելել քրեական պատասխանատվությամբ,- համոզված է հոգեւորականը:- Ակտիվիստներից ու անպատասխանատու բյուրոկրատներից  նրանց հեռու պահելու միակ եղանակը սահմանադրական ուղղումներ են»:

Ուիլյամսը կարծում է, որ լավագույն եղանակը 10 տարվա տաժանակիր աշխատանքն է, եւ իր համախոհներին խորհուրդ է տալիս օրենսդիրներից ԱՄՆ Սահմանադրության նոր ուղղում պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ