News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Freedom House» կազմակերպության ծրագրի աշխատակից Նեյթ Շենկանի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում:

Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զենք ու զինվորներ է ուղարկում Ուկրաինա, իսկ Արեւմուտքը պատասխանում է պատժամիջոցներով, Ռուսաստանի տնտեսությունը, թվում է, անկում է ապրում: Սակայն Ռուսաստանի համար ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Նրա պատասխան պատժամիջոցները՝ ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից ամեն տեսակ սննդամթերքի եւ գյուղմթերքների ներկրման դեմ, ամրապնդում են երկրի դիրքերը Եվրասիայում: Իրականում Ռուսաստանի արեւմտյան սահմանների փակումը եվրոպական եւ ամերիկյան ապրանքների համար Պուտինին թույլ կտա ձյուդոյի թռիչք կատարել. Արեւմուտքի շրջափակումից օգուտ քաղել՝ կիրառելով հարեւան հետխորհրդային պետությունների եւ նույնիսկ նոր գործընկերների հետ առավել սերտ կապերի հաստատումը, ինչպես, օրինակ, Թուրքիայի հետ:

Ռուսաստանի ծայրամասերում գտնվող մի շարք պետություններ հիացմունքով ընդունեցին ռուսական արգելքը ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից սննդամթերքի ներկրման դեմ: Սպասվում է, որ միայն եվրոպական երկրների համար սա տարեկան 14 մլրդ դոլար կարժենա: Հետխորհրդային բազմաթիվ երկրներ վաղուց պայքարում են ռուսական շուկայում իրենց ներկայությունն ամրապնդելու համար, ինչն այժմ նրանց առջեւ լայնորեն բաց է:

Արեւմտյան ապրանքների ներկրման ռուսական արգելքը կարող է խափանել ԱՄՆ-ի տնտեսական ռազմավարությունը տարածաշրջանում, որը շարունակվում է երկու տասնամյակ: Միացյալ Նահանգների հիմնական նպատակն էր՝ նորանկախ պետությունների ինքնիշխանության ամրապնդումը եւ Ռուսաստանի գլխավորած կարգի կողմից կլանման խափանումը: Երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների արդի զարգացումը Ռուսաստանի եւ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներ կունենա, ինչպես ԽՍՀՄ-ի փակ տնտեսության ժամանակաշրջանում էր: Սակայն կարճաժամկետ հեռանկարում այն կարող է նպաստել Ռուսաստանի կայսերական վերածննդին, ինչին ձգտում է Պուտինը:

Եվրասիական նոր այդ միջավայրը որոշվելու է ոչ միայն տնտեսությամբ: Այն նաեւ խորապես ոչ լիբերալ է լինելու: Ռուսաստանը կոչ է անելու իր գործընկերներին զսպել արեւմտյան ազդեցությունը, իսկ տարածաշրջանի ավտոկրատներն ուրախ կլինեն իրագործել այդ պահանջը: Նախագիծը կարող է անգամ անցնել նախկին խորհրդային հանրապետությունների սահմաններից եւ ներառել այնպիսի երկրներ, ինչպես Թուրքիան է, որի առաջնորդներն ավելի հաճախ են մերժում արեւմտյան լիբերալ ժողովրդավարությունը:

Վերջին հաշվով, Կրեմլի երկարաժամկետ ծրագիրը՝ Արեւմուտքին հակակշիռ առանցք ստեղծելու վերաբերյալ, բախվելու է անհաջողությունների սեփական անիրազեկության եւ ահաբեկումների պատճառով:  Չէ՞ որ արդի ճգնաժամը սկսվեց անցյալ տարվա աշնանը, երբ Ռուսաստանն ահաբեկումների ու տնտեսական ճնշման միջոցով Ուկրաինային ստիպեց ԵՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չստորագրել: Համագործակցության դիրքորոշման մոտեցումը, որտեղ ճանաչվում է հարեւանի ինքնիշխանությունը, կարող էր Ուկրաինային մոտ պահել Ռուսաստանին: Դրա փոխարեն Ռուսաստանը մերժում է նրանց, ովքեր պետք է իր մոտ բարեկամները լինեն: Եթե անգամ նախկին խորհրդային պետությունները թույլ տնտեսություն ունեն եւ փոքր երկրներ են համարվում, նրանք ինքնիշխան պետություններ են: Մասնավորապես, դրանց առաջնորդները սկսել են արտոնություններից եւ իշխանությունից օգտվել, որոնք ուղեկցում են ինքնիշխանությանը, եւ նրանք արդեն դժգոհում են, երբ Ռուսաստանից հրամաններ են ստանում: Ինտեգրացիոն նախագիծը, որտեղ միայն Ռուսաստանն է որոշումներ ընդունում, երբեք հաջողություն չի ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ