Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 27-ին, ժամը 19.45-ին, բաժին է ներկայացել 49-ամյա Բարեղամ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ.-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պատմամշակութային արժեքներ ոչնչացնելու մեղադրանքով: