Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 77 շենքի բակում, օգոստոսի 27-ին, ժամը 23.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: