News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զարմանալի հայտնագործությունը կատարել է Թեխասում բնակվող մի ընտանիք: Հողագործական աշխատանքների ընթացքում նրանք մամոնտի կմախք են հայտնաբերել, որն ավելի քան 60 հազար տարեկան է:

Մնացորդները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ Մարտի Մաքյուենը եւ նրա թոռնիկը փորել են իրենց պատկանող հողատարածքը: Էքսկավատոր վարելիս Մաքյուենը բախվել է շուրջ 1.8 մետր երկարությամբ ոսկորի եւ կապ հաստատել հնագետների հետ, որոնք հեռացրել են ավազն ու հասել նախապատմական շրջանի կենդանու ոսկորներին:

Փորձագետները համարում են, որ հայտնաբերված մնացորդները պատկանել են համեմատաբար փոքր էակի: Նրա հասակը՝ շուրջ 2.7 մետր, վկայում է, որ կմախքը պատկանում է էգ մամոնտի:

Թեխասի նահանգի Նավարոյի համալսարանից հնագետ Թոմ Վենսը համարում է, որ կենդանին մահացել է ձախ կողի վրա ընկնելու արդյունքում: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ կմախքը լավ է պահպանվել, սակայն ոսկորների մի մասը բացակայում է:

«Շատ ուրախ եմ այս նշանակալի գտածոյի համար: Սա շատ արտասովոր է նահանգի հյուսիսային հատվածի համար»,- ասել է Վենսը «Mail Online»-ին տված հարցազրույցում:

«Մենք ուրախ են, որ մեր ֆերմայում մամոնտ է հայտնաբերվել, այն էլ՝ այդքան լավ պահպանված,- լրագրողներին հայտարարել է Մաքյուենը:- Հույս ունեմ, որ նախապատմական շրջանի կենդանու մնացորդները կմնան Հյուսիսային Թեխասում, որպեսզի բնակիչները կարողնան տեսնել այն»:

Ըստ «FedPost.ru»-ի, Մաքյուենը կմախքը նվիրել է Թեխասի մոտակա Պերո թանգարանին, որտեղ էլ այն կցուցադրեն: Վանդալներից պաշտպանելու համար Մաքյուենն ու իր ընտանիքը գտածոյի մասին ոչ ոքի չեն պատմել այնքան ժամանակ, մինչեւ հնագետները չեն ավարտել պեղումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ