Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի երդմնակալության արարողությունն առանց սկանդալի չի անցել:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Էրդողանի երդմնակալության դեմ ակցիա են սկսել հենց դահլիճում՝ բռունցքներով հարվածելով սեղաններին, հայտնում է worldbulletin.net-ը:
Խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդդիմությանը կոչ է արել հարգել պետության եւ խորհրդարանի ավանդույթները: «Մենք ամեն հնարավորության դեպքում տարբեր հարցեր ենք քննարկում, սակայն այսօր այդ դեպքը չէ: Դուք կարող եք մասնակցել կամ ոչ, սակայն ես կշարունակեմ երդմնակալության արարողությունը»,- հայտարարել է Չիչեքը:
Ի պատասխան այդ հայտարարության, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Էնգին Ալթայը նրա դեմքին Թուրքիայի սահմանադրության տեքստով գիրք է շպրտել, որից հետո կուսակցության ներկայացուցիչները լքել են դահլիճը: