News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, եւ հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը:

Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ բարեկամական խմբերի դերը հարաբերությունների խորացման գործում: Նա նշեց, որ երկու երկրների բարեկամական կապերը կսերտանան հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով մարդկության դեմ իրականացված հանցագործություններին, նշեց, որ 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Երեւանում կկայանա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համաժողովը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ երկու երկրների միջեւ վաղուց ձեւավորվել է կառուցողական քաղաքական երկխոսություն: Նա նշեց, որ Ղազախստանը կողմնակից է ԵՏՄ կազմի ընդլայնմանը եւ այդ կառույցին ՀՀ անդամակցությանը, որի արդյունքում կստեղծվեն նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու լայն հնարավորություններ:

Դեսպանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, փաստեց, որ Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, եւ հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ