News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչ, 72-ամյա Անուշ Ավդալյանի ընտանիքն այս տարի համալսարանն ավարտած թոռնուհու ուսման վարձի համար վերցրած վարկը չի կարողանում վճարել: Ընտանիքին օգնելու խնդրանքով այսօր՝ օգոստոսի 28-ին, Անուշ Ավդալյանը եկել էր Կառավարության շենքի մոտ՝ հանդիպելու Կրթության եւ գիտության նախարարին:

«Երկու ընտանիքով ապրում ենք մի սենյականոց բնակարանում, ծանրաբեռնված ենք, գումար չունենք: Իմ ոտքը 2011թ. կոտրվել է, երգու անգամ վիրահատվել եմ, չեմ աշխատում: Նպաստ չենք ստանում, ես որ հիվանդ չէի,աշխատում էի, մի կերպ ընտանիքի գոյությունը պահպանում էինք, բայց հիմա չեմ կարում: Հարսս էլ վիրահատված է, ուռուցք ունի, տղես էլ ծառայել է, վատառողջ է, չի աշխատում: Թոռնուհիս սովորել է Հյուսիսային համալսարանում, այս տարի ավարտել է: Որ թողնեն քննություն հանձնի, բանկից  գումար էինք վերցրել, վարձը վճարել, հիմա չենք կարողանում փակել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Ավդալյանը՝ նշելով, որ 250 հազար դրամ վարկի միայն մի մասը՝ 50 հազար դրամն են կարողացել մինչեւ այժմ վճարել:

Նախարարին տիկին Ավդալյանն այդպես էլ չհանդիպեց։

Տպել
Ամենաշատ