Ուկրաինայի տարածքում հազարից ավելի ռուս զինվորականներ են գործում, Twitter-ի իր էջում նման տեղեկատվություն է հրապարակել ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն, հաղորդում է UNN-ը:
«ՆԱՏՕ-ի ավագ սպան նշել է, որ «հազարից ավել» ռուս զինծառայողներ են գործում Ուկրաինայի տարածքում», - ասվում է Օանա Լունգեսկու էջում:
Բացի այդ նշվում է նաեւ, որ ՆԱՏՕ-ի ավագ սպան հաղորդել է, որ Դաշինքի տեղեկություններով՝ Ուկրաինային սահմանակից շրջանում այժմ 20 հազար ռուս զինծառայող է գտնվում: