News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի մայրաքաղաքում ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր փողոցը՝ Կրեշչատիկ՝ վանկարկելով՝ «Կիեւ, արթնացիր» եւ պահանջում են հակաահաբեկչական գործողությունների ղեկավարների հրաժարական, հաղորդում է UNN-ը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտ հավաքվածները պահանջել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթը: Ակտիվիստները նաեւ պահանջել են երկրի արեւելքում ուժային գործողությունների բոլոր ղեկավարների այդ թվում՝ պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հեռացում:

Պետպաշտոնյաները դուրս են եկել շփվելու ցուցարարների հետ: Նրանց թվում են նախագահի վարչակազմի ներկայացուցիչներն ու պաշտանության նախկին նախարար Միխայիլ Կովալը:

Ակտիվիստները ընթերցել են իրենց պահանջները.

«Մենք պահանջում ենք անհապաղ օգնություն ցուցաբերել Իլովայսկի զինվորականներին, նրանց տրամադրել ծանր սպառազինություն եւ տեխնիկա, անհրաժեշտության դեպքում՝ անձնակազմի հետ: Նաեւ պահանջում ենք Ուկրաինայի ԶՈՒ-ի շարքեր զորակոչել  կամավորներին եւ մարտական փորձ ունեցող պրոֆեսիոնալներին: Եւս մեկ պահանջ՝ ռազմական դրություն մտցնել. եթե ոչ ողջ Դոնբասում, ապա գոնե Իլովայսկում», - հայտարարել է ակտիվստներից մեկը:

Ցուցարարները նաեւ որոշել են բանակցային խումբ ստեղծել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններ անկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ