News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու համար ընդամենը քաղաքական կամք է հարկավոր, սակայն հենց այդ Ադրբեջանի մոտ բացակայում է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունն այն մասին, որ հետաքննությունների մեխանիզմ է անհրաժեշտ՝ միջադեպերի հնարավոր վտանգը նվազեցնելու նպատակով:

Ղարաբաղյան կողմը, ըստ Դավիթ Բաբայանի, միշտ հայտարարել է, որ հանդես է գալիս նշված մեխանիզմների ստեղծման օգտին: «Այդ ենթադրում է տեխնիկական խնդիրների լուծում, որոնք պետք է մշակեն հակամարտության բոլոր կողմերը՝ ԵԱՀԿ առաքելության դիտորդների հետ համատեղ: Դրա համար գոյություն ունեն համապատասխան չափանիշներ, եւ այդ հնարավոր է իրականացնել տեխնիկական միջոցների ներդրմամբ»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ