News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական Արտաքին գործերի եւ համագործակցության հարցերի նախարարությունը 2010թ. ի վեր 92.574 ֆունտ սթեռլինգ է ծախսել՝ դիվանագետների համար սոցցանցերից, այդ թվում՝ «Twitter»-ից օգտվելու դասընթացների համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

Դասընթացները, որոնք առաջարկվել են գերատեսչության աշխատակիցներին, այդ թվում՝ արտասահմանում, ներառել են «սոցիալական ցանցերի օգտագործումը ճգնաժամային իրավիճակներում» թեման, ինչպես, օրինակ, ահաբեկչությունը քենիական առեւտրի կենտրոնում եւ ճապոնական ցունամին: Ուսուցման նպատակը բրիտանացի հպատակների ճակատագրերի վերահսկողության գործիքների տիրապետումն է, որպեսզի նրանք պատրաստ լինեն արձագանքել սպառնալիքներին, ինչպես նաեւ «տեղերում հետեւել իրավիճակի արագ փոփոխություններին»:

Անձնակազմը «Twitter»-ի եւ մյուս սոցցանցերի օգտատերերին նաեւ սովորեցրել է ԱԳՆ քաղաքականությունը հասցնել օտարերկրյա կառավարություններին եւ հանրությանը:

Բացի այդ, Foreign Office-ի օտարերկրյա անձնակազմը «Twitter»-ն օգտագործում է հասարակական կարծիքի մոնիթորինգի համար: Դիվանագետներին սովորեցրել են սոցիալական ցանցերն օգտագործել, որպեսզի հասարակությունն ավելի լավ հասկանա արտաքին քաղաքականության հարցերը, ինչպես նաեւ այդ բնագավառում հասարակական կարծիք ձեւավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ