News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ողջունում եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին հավանություն տվող ու սատարող բանաձևի ընդունումը։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ «Մեդիամաքսի» հարցին ի պատասխան:

«Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ:

Բանաձեւի ընդունումը նաեւ հստակ ազդանշան է առ այն, որ Ադրբեջանի փորձերը՝ խափանելու Արցախի ժողովրդի եւ իշխանությունների ջանքերը՝ կերտել ազատ եւ ժողովրդավարական պետականություն, ապարդյուն են։

Համոզված եմ, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին, Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել էԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը:

Չորեքշաբթի քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:

Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ