News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հակաահաբեկչական գործողության գոտում իրավիճակը բարդ է, սակայն բավականին վերահսկելի: Այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է UNN-ը:

«Անկեղծ կլինեմ, իրավիճակը ծայրաստիճան ծանր է եւ ոչ ոք չի պատրաստվում այն պարզեցնել, սակայն այն բավականին վերահսկելի է, որպեսզի մենք խուճապի չմատնվենք, պահպանենք, սառը դատողությունը, ողջախոհությունը եւ մեր հետագա գործողությունների հստակ հաշվարկը», - նշել է Պորոշենկոն:

Նա նաեւ ընդգծել է, որ «վիճակի ապակայունացումը եւ խուճապը մեր թշնամու համար նույնպիսի զինք են, ինչպես որ տանկերը»:

«Այն թույլ է տալիս ոչ այդքան խորը երկրի տարածք ներթափանցելով՝ ապակայունացնել ամբողջ երկրի իրավիճակը», - ընդգծել է նախագահը:

Ավելի վաղ Կիեւում Պորոշենկոյի նախագահությամբ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ էր սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ