News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի պետությունները չեն մասնակցի Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին, սակայն կարող են օգնել ուկրաինական իշխանություններին անհրաժեշտ ռազմական տեխնիկայի տրամադրմամբ: Նման կարծիք է հայտնել Լեհաստանի Սեյմում պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ստեֆան Նեշելովսկին:

«Այժմ անհնար է ՆԱՏՕ-ի երկրների պատերազմը Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ մեկնաբանելով արեւմտյան աշխարհի հնարավոր արձագանքը «ռուսաստանցիների՝ արդեն բացահայտ ռազմական ագրեսիային»,- հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

«Ուկրաինան ռազմական միջամտություն թող չակնկալի: Հնարավորություն չէ, որ նրանք իրենց զորքերը մտցնեն»,- հավելել է պատգամավորը՝ նկատելով, որ Ռուսաստանը, ըստ էության, հիմա հենց դա է օգտագործում:

Լեհաստանի «Քաղաքացիական հարթակ» իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորը նշել է, որ Արեւմուտքը կարող է ազդել իրավիճակի զարգացման վրա՝ դիվանագիտական գործիքների, տնտեսական պատժամիջոցների եւ ուկրաինական իշխանությանը ռազմական աջակցության միջոցով: Միաժամանակ, նա նշել է, որ տնտեսական պատժամիջոցները վնասում են երկու կողմին էլ, եւ չի բացառվում, որ դրանք արդի իրավիճակի քննարկման առարկա դառնան:

«Այդ պատժամիջոցները երկու կողմին էլ հարվածում են ու թանկ արժեն, սակայն, հնարավոր է, դա (դրանց խստացումը) քննարկվի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ