News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբան ծրագրում է երդմնակալությունից հետո այց կատարել Ռուսաստան, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Այս մասին նա հայտնել է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հանրապետության համար այսօր կարեւոր է «Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել»:

«Ինչ վերաբերում է Մոսկվա այցին, ապա ամենագլխավոր խնդիրը մեր փոքր երկրի համար կայանում է Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու մեջ»:

Աբխազիայի նորընտիր նախագահը հույս է հայտնել, որ մինչեւ այս տարեվերջ կհաջողվի կարգավորել ՌԴ հետ նոր պայմանագրի նախապատրաստման հարցը:

«Սա սովորական գործընթաց է: Բոլոր համաձայնություններն ինչ-որ ժամանակ անց վերանայման կարիք են ունենում՝ հաշվի առնելով նոր իրողությունները, եւ այդ ժամանակը եկել է: Նոր փաստաթուղթը պետք է հաշվի առնի այն բարդությունները, որոնց հետ այսօր բախվում են Աբխազիան եւ Ռուսաստանը միջազգային ասպարեզում, եւ որոնք տեղ ունեն Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր անվտանգության երաշխիքներն ավելի հստակ լինեն: Նոր համաձայնագրում կքննարկվեն սահմանի, Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերը»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է աբխազ գործընկերոջ հետ: Քաղաքական գործիչները քննարկել են բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության նոր պայմանագրի հնարավորությունը: Բացի այդ, Ռուսաստանի պատրաստակամություն է հայտնել ավելացնել Աբխազիային ցուցաբերվող ֆինանսական օգնությունը եւ խոշոր ռուսաստանցի ներդրողների ուշարդությունը կենտրոնացնել հանրապետության ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ