News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ նոր պայմանագիրը նախատեսելու է անվտանգության ու պաշտպանության ընդհանուր միջավայրի ձեւավորում, այդ թվում՝ երկու երկրների զորքերի միավորված խմբերի ստեղծման օգնությամբ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբան:

Նրա խոսքով՝ զորքերը ենթարկվելու են միավորված հրամանատարությանը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «պաշտպանական միասնական արտաքին համակարգի ստեղծումը թույլ կտա ապահովել ռուս-աբխազական սահմանի բացումը, ինչը նպաստելու է համագործակցության հետագա աճին»:

Հաջիմբան նաեւ հաղորդել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով երկու երկրների տարածքում համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի եւ Աբխազիայի ներքին գործերի օրգանների համակարգող կենտրոնի ստեղծման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ