News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

FEMEN շարժման անդամները Մադրիդում ԱԳ նախարարության շենքի առջեւ հերթական ակցիա են անցկացրել:

Կիսամերկ ակտիվիստուհիները նախարարության շենքի ուղղությամբ ձվեր են նետել: Ակցիայի մասնակիցների մարմիններին գրված են եղել հետեւյալ կարգախոսները. «Բռնությունն Իսպանիայի ապրանքանիշն է», «Դադարեցրեք բռնությունը», «Ոչը՝ դա ոչ է», «Բռնությունն ավանդույթ չէ»: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այս կերպ աղջիկները փորձել են հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց հանդեպ բռնության խնդրի ուղղությամբ եւ պահանջել են խստացնել այն կիրառողների նկատմամբ պատիժը:

Ավելի վաղ իսպանական Մալագեա քաղաքում ազատ էին արձակել բռնաբարության մեջ կասկածվող հինգ անձանց՝ նրանց մեղքն ապացուցված չհամարելով: Այս դեպքը երկրում հասարակական մեծ արձագանք էր ստացել:

Նշվում է, որ այս անգամ ոստիկանությունը չի միջամտել ակցիային, եւ աղջիկներից ոչ ոք չի ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ