News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Yerevan Show ամենամյա ոսկերչական ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 25-28-ին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողներին հայտարարեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ (AJA) Պերճ Աբաջյանը: Ցուցահանդեսը տեղի կունենա «Մերիդիան» էքսպո կենտրոնում՝ Երեւանի համանուն ոսկերչական ազատ տնտեսական գոտում: Ցուցահանդեսին զուգահեռ, հոկտեմբերի 27-ին կկայանա նաեւ ոսկերչական արդյունաբերության հարցերով համաժողով:

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը հաստատել են 22 հայկական ընկերություններ: AJA-ն եւ Հայաստանի արդյունաբերական զարգացման հիմնադրամը մասնակիորեն վճարել են նրանց մասնակցության ծախսերը: Ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ 27 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Հիմնադրամի նախագահ Հայկ Միրզոյանի խոսքով, ցուցահանդեսին կժամանեն Ոսկերչական միջազգային կոնֆեդերացիայի ղեկավար Գաետանո Կավալիերին եւ Ադամանդ արտադրողների միջազգային ընկերակցության նախագահ Մաքսիմ Շկադովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ