News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մետաղական կողպեքներ կոտրելու գծով փորձագետներ Ջոս Ուեյերսն ու Քրիստիան Հոլերը, օգտագործելով սմարթֆոնի հատուկ ծրագիրը, որը հենց իրենք են մշակել, սքանավորել են կողպեքի բանալու ձեւը: Դրանից հետո 3D-պրինտերով պլաստմասե եւ մետաղական բանալիներ են տպել ու հոլոովակ տեսագրել՝ ցույց տալով, թե ինչպես կարող են հեշտությամբ բացել կողպեքը: Այս մասին գրում է «RT»-ն:

Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, «այն ամենը, ինչ հարկավոր է կողոպուտի համար, կողպեքի անցքի լուսանկարն է, դրա միջուկի երկարության եւ ներսի հատվածի թմբիկների մոտավոր տեղի իմացությունը. տեղեկություն, որը համացանցում հասանելի է»: Այնուհետեւ տվյալները մշակվում են հատուկ «Photobump» ծրագրի միջոցով, որն էլ բանալին մոդելավորում է 3D-պրինտերի վրա:

Գործողության սկզբունքը պարզ է եւ վաղուց է հայտնի կողոպտիչներին: Երբ բանալին դրվում է կողպեքի մեջ, հարկավոր է մի քանի անգամ մուրճով հարվածել, որպեսզի դուրս գան կողպեքի խոչընդոտող մասերը, եւ պտտել բանալին: Այս ամենն էլ փորձագետները ցուցադրել են հոլովակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ