News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Որքանով է Թուրքիան պատրաստ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանամետ դիրքորոշման շրջանակում՝ ապագայի հարց է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ մեկնաբանելով օգոստոսի 27-ին Թուրքիայի վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած մանիֆեստը, որում կետ կա նաեւ Հայկական հարցի վերաբերյալ:

Ըստ թուրքագետի, սկզբունքորեն Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը չի տարբերվելու վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունից: «Եվ դա զարմանալի չէ, քանի որ քաղաքական այդ կուրսը հիմնականում ձեւավորվել է Դավութօղլուի հետ համատեղ: Վերջինը միշտ եղել է Էրդողանի բավական հավատարիմ հետեւորդը: Ի տարբերություն այն տարաձայնությունների, որոնք Էրդողանը որոշակի հարցերում ունեցել է նախագահ Գյուլի հետ, Դավութօղլուի հետ նման լուրջ տարաձայնություններ չեն եղել»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Նրա խոսքով, Էրդողանը ձգտում է բազմավեկտոր քաղաքականություն վարել. մի կողմից՝ չվատթարացնելով տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ համերաշխություն ցուցաբերելով ՆԱՏՕ-ի արեւմտյան դաշնակիցների նկատմամբ: «Այսինքն՝ նույն ուղեգծով էլ հետագայում կառուցվելու է թուրքական արտաքին քաղաքականությունը»,- հայտարարեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուի մանիֆեստում արտաքին քաղաքականության հատվածում մի քանի տողով հիշատակվում են միայն Հայկական եւ Կիպրական հարցերը: «Թուրքիայի արտաքին քաղաքականության ամբողջ օրակարգը բաղկացած է Հայկական հարցից եւ Կիպրոսի հարցից: Մենք երբեք չենք հրաժարվի մեր հիմնական սկզբունքներից»,- հայտարարել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ