News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ALS Ice Bucket Challenge» բարեգործական նախագիծը, որի շրջանակում մարդիկ իրենց վրա ջուր են լցնում, Լու Գերիգի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին 94.3 մլն դոլարի հասույթ է բերել: Այս մասին գրում է «NBC»-ն:

Գումարը սկսել են հավաքել հուլիսի 29-ից: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում հավաքվել էր ընդամենը 2.1 մլն դոլար:

«Մեր հիմնադրամը մեծ թվով հանգանակություններ է ստացել, եւ այժմ մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված»,- հայտարարել է հիմնադրամի նախագահ ու գործադիր տնօրեն Բարբարա Նյուհաուսը:

Ըստ «Gazeta.ru»-ի, նա ասել է, որ կազմակերպությունը մշտապես շփվելու է հիվանդների, դոնորների, լրատվամիջոցների եւ հանրության հետ, որպեսզի գրագետ ներդնի գումարները նախագծերում, որոնք ուղղված են Լու Գերիգի հիվանդության դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ Լու Գերիգի հիվանդությունը վնասում է գլխուղեղի շարժողական կենտրոնները եւ հանգեցնում կաթվածի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ