News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել:

Մեզ հետ զրույցում Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին խփել: Ես հեռակա այդ տղաներին տեսել եմ, սակայն անձամբ չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ինձ ծեծի ենթարկողները բնիկ Ծովագյուղից են: Ոչ մի բացատրություն չէին տալիս, միայն ասում էին, թե՝ իրավունք չունեք Երեւանից գաք այստեղ, գրասենյակ սարքեք ու վերջ: Ինձ ասում էին՝ մեզ հետաքրքիր չէ՝ ինչ եք սարքում, չեք սարքելու, եղա՞վ»։

Ըստ Արկադի Կիրակոսյանի՝ գրասենյակը նախատեսված է անվճար բուժամբուլատորիայի համար. «Կատարվածի մեջ քաղաքական որեւէ տարր չեմ տեցսնում։ Միայն կարող եմ ասել, որ այս տղաների մեջ պրինցիպի բան կար, որ քաղաքի տերն իրենք են եւ օրենքն իրենց հետաքրքիր չէ»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ