News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակչությանը կոչ է արել մտածել աշխատատեղերի հնարավոր կրճատման մասին` սեպտեմբերի հանրաքվեին տարածաշրջանի անկախության օգտին քվեարկելու դեպքում:

Ըստ Քեմերոնի` Մեծ Բրիտանիան աշխարհում հնագույն եւ ամենահաջողված շուկաներից է, իսկ Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության առեւտրաշրջանառության ծավալը երկու անգամ գերազանցում է  մյուս երկրների հետ Շոտլանդիայի առեւտրաշրջանառությանը: 

Ըստ BBC-ի ռուսական ծառայության` հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հանրաքվեի արդյունքում Շոտլանդիայի անկախացումը Մեծ Բրիտանիայից քիչ հավանական է:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ