News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008թ. քաղաքական դատավարություններից «Յոթի գործով» մեղադրող Կորյուն Փիլոյանը, ով հետագայում նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, շուրջ տասը ամիս է, անգործ է։
Հիշեցնենք, երբ Գեւորգ Կոստանյանը դարձավ ՀՀ գլխավոր դատախազ, Փիլոյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, եւ սպասվում էր, որ նա աշխատանքի հրավեր կստանա Աղվան Հովսեփյանի Քննչական կոմիտեում։ Երեկ երբ Փիլոյանին հարցրինք՝ Քննչական կոմիտե աշխատանքի գնալու եք, թե ոչ, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, այդ մասին չեմ մտածել, որեւէ բան չեմ կարող ասել»։ Իսկ առաջարկ չի՞ եղել հարցին պատասխանեց «Ոչ, չի եղել»»։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ