Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 28-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ձորամուտ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 04.07-ին: Այրվել է մոտ 10 տ անասնակեր: