Հունաստանի մայրաքաղաքից ոչ հեռու 5,7 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքում:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 80 կմ հեռավորության վրա:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: