News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում է նոր ուսումնական տարվան: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ աշնան առաջին ամիսը, ըստ ավանդության, Հայաստանում հայտարարվում է ճանապարհային երթեւեկության կանոններին խստացված հետեւելու մեկամսյակ:

ՃՈ-ի ներկայացուցիչը համաքաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ամառային թեթեւամտությունից եւ ճանապարհներին ավելի կարգապահ գտնվել, օգտվել հետիոտնային անցումներից, իսկ վարորդներին՝ առավել ուշադիր լինել եւ չշտապել, հատկապես դպրոցների մոտակայքում: Նրա խոսքով՝ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաքի դպրոցներ, եւ անհրաժեշտ տեղերում կավելացվեն հետիոտնային անցումներ: Աշակերտներին կտրամադրվի հատուկ մեթոդական գրականություն: Այս գործընթացը սկսվել է անցած ուսումնական տարվա վերջին, եւ գրականությունն արդեն բաժանվել է մայրաքաղաքի 30 դպրոցներին: Բացի այդ, սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի եւ մարզերի բոլոր դպրոցներում ոստիկանական պահակախմբեր կգործեն: 

Նորիկ Սարգսյանի խոսքով՝ անցած տարի մեկամսյակի ընթացքում դպրոցների մոտ դպրոցականների մասնակցությամբ ոչ մի միջադեպ չի գրանցվել: Սակայն այդ նույն ժամանակահատվածում հանրապետությունում մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 29 ավտովթար է գրանցվել: Միջադեպերի արդյունքում մեկ երեխա մահացել, եւս 30-ը վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ