News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոնթե Մելքոնյանին սպանել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

«Երբ ես Աշոտ Մանուչարյանին ասացի՝ եկեք միասին միություն ստեղծենք, ինքն էլ թե քո վրա բիծ կա, որովհետեւ դու վիրավորել ես Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ ես շարունակում եմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կռվել է թուրքերի կողմից, ամեն ինչ անում էր՝ մեզ կանգնեցնելու համար, մեր հրամանատարներին սպանել է տվել, եթե չէր կարողանում մեզ կանգնեցնել: Հենց օրինակ՝ Մոնթե Մելքոնյանին սպանել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա հրամանով է սպանվել Մոնթեն»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե գիտակցաբար եք նման հայտարարություն անում, Թալինի ջոկատի հրամանատարը պատասխանեց, որ մեծ պատասխանատվությամբ է այս խոսքերն ասում:

Տպել
Ամենաշատ