News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2014թ. 1-ին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին օգոստոսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում Հայաստանի ճանապարհներին զոհվել է 133 մարդ, վիրավորվել՝ 1925-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 149-ով աճել է պատահարների, 178-ով՝ վիրավորների թիվը:

Միաժամանակ 10-ով կրճատվել է զոհերի թիվը: Կրճատվել է նաեւ ծանր պատահարների թիվը, ինչը, Նորիկ Սարգսյանի խոսքով, դրական արդյունք է:

ՃՈ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ հանրապետություն օգոստոսի 29-ի  դրությամբ բերվել է 22 հազար մեքենա, ինչը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում բերված մեքենաների թվին:

Նորիկ Սարգսյանը նշել է, որ վրաերթերը նախկինի պես կազմում են պատահարների մոտ մեկ երրորդը, ընդ որում՝ նախկինի պես հիմնականում մեղավորը հետիոտնն է: Սարգսյանի խոսքով՝ հետիոտնի մեղքն ապացուցվելու դեպքում վարորդներն ազատվում են պատասխանատվությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Ամենաշատ