Երեւանում օգոստոսի 28-ին վթարի է ենթարկվել գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբորորդին, որը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 21-ամյա Դավիթ Բաղմանյանը ստացել է կոտրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Դավիթ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: