News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների նկատմամբ ոստիկանների «հոգատար եւ ուշադիր» վերաբերմունքի արդյունքում երկու երիտասարդներ կանգնել են դատարանի առջեւ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անդրադառնում է նման մի դեպքի, որը ներկայացնում ենք ստորեւ.

«2014 թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, նշել էր, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:

Կարծես այս աշխատանքային հանդիպումը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա իր ազդեցությունն ունեցել է: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, մասնավորապես Վանաձոր քաղաքի, հոգատար եւ ուշադիր են դարձել քաղաքացիների նկատմամբ, նրանք նույնիսկ մինչեւ ուշ գիշեր շարունակում են իրականացնել հերթապահություն, շրջում են փողոցներով եւ հետեւում, որպեսզի ոչ ոք գիշերը դրսում չմնա, տուն են ուղեկցում, իրենց անհանգստությունն են հայտնում եւ օգնության ձեռքը մեկնում, չէ որ «Ոստիկանը իմ/մեր բարեկամն է»:

Որպեսզի չթվա, թե սխալ տեղեկատվություն ենք հայտնում, փաստացի օրինակ ներկայացնենք Ձեր ուշադրությանը: Այսպես, 2014 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, ոստիկանության 3 աշխատակիցներ, ժամը 01:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության մեքենայով, մոտեցել են Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի շենքերից մեկի մոտ կանգնած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած երիտասարդին, ով «անկանոն շարժումներ է կատարում իր մեքենայի մոտ եւ ուսումնասիրում է մեքենան»: Ոստիկանները ցուցաբերելով ուշադիր եւ անհանգստացած վերաբերմունք երիտասարդին առաջարկել են ուղեկցել տուն, քանի որ նա, ըստ ոստիկանների, շատ հոգնած է եղել եւ ալկոհոլ օգտագործած: Սակայն երիտասարդը հայտնել է, որ նա ցանկանում է զբոսնել եւ ուղեցության կարիք չունի: Սակայն անհանգստացած ոստիկանները պարզելով, որ երիտասարդը նաեւ իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չունի, որոշել են նրան բերման ենթարկել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:

Ինչպես նշվում է հետագայում հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության մեջ «… Ա. Ք.-ին առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու եւ անձը հաստատող փաստաթղթեր չունենալու պատճառով բերման են ենթարկել…»: Փաստորեն, ճանապարհային ոստիկանները քաղաքացուն կարող են բերման ենթարկել մի կողմից, երբ չեն տեսել եւ արձանագրել ինչպես է նա ալկոհոլ օգտագործած եւ առանց փաստաթղթերի մեքենա վարել, մյուս կողմից ՀՀ քաղաքացին այլեւս պետք է անձը հաստատող փաստաթղթերով շրջի, որպեսզի նրան ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ոստիկանները բերման չենթարկեն: Այսքանը սակայն, այս դեպքի անհասկանալի մասերի միայն սկիզբն է: Ոստիկանության բաժին տեղափոխելու ճանապարհին Ա. Ք.-ն զանգահարել է ընկերոջը եւ խնդրել ոստիկանության բաժին բերել իր փաստաթղթերը:

Ոստիկանության բաժնում արդեն ոստիկանների եւ Ա. Ք.-ի ու նրա ընկերոջ՝ Գ. Ա.-ի մասնակցությամբ՝ անհասկանալի պատճառներով եւ պայմաններում, վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Գ.Ա.-ն հարվածել է հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկին եւ փախուստի դիմել, սակայն մեկ այլ ոստիկան նրան հետապնդել եւ բերման է ենթարկել: Այս պատմության անհասկանալի ավարտը նույնպես ապշեցնում է՝ երիտասարդներին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Այս հոդվածով մեղադրվողը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Այսպիսով, ոստիկանության աշխատակիցների հոգատարության, հետեւողականության եւ միանման ու բառացիորեն նույն ցուցմունքների պատճառով երկու երիտասարդներ արդեն գրեթե 4 ամիս կալանավորված են եւ գտնվում են «Վանաձոր» ՔԿՀ-ում, նրանց սպառնում է վերոնշյալ պատիժներից մեկը: Իհարկե բարեփոխումները կարեւոր են ոստիկանության համակարգի համար, սակայն դժվար թե այսպիսի բարեփոխումներին հասարակությունը դրական վերաբերվի եւ հանդուրժող լինի: Արդեն սկսվել է այս երիտասարդների գործով դատաքննության փուլը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ փաստաբանի միջոցով, կփորձի ամեն կերպ պաշտպանել երիտասարդների իրավունքները՝ իրավապահ մարմինների օրինախախտումներից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ