Ոստիկանության Արթիկի բաժնում Օգոստոսի 28-ին, ժամը 13.30-ին, 29-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արթիկի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 1/5 հասցեի մոտ «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, նրան տեղափոխել հիվանդանոց եւ ինքնակամ ներկայացել ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: