Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Գեւորգ Թ.-ին, իսկ Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտից` 30-ամյա Սամվել Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք օգոստոսի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Շինարարների փողոցի 7 շենքի 1-ին հարկի բնակարանններից մեկի պատուհանի ճաղավանդակը եւ բնակարանից գողացել ոգելից խմիչքներ, նեթբուք, որսորդական հրացանի փամփուշտներ, մարգարտյա եւ արծաթյա զարդեր, բիժուտերիա եւ կշռաքարեր` պատճառելով 800.000 դրամի վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: