News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դելիում տեղի ունեցել Փուլկալի անունով հնդկական փղի կողմից նկարած կտավների ցուցահանդեսը: Միջոցառման նպատակը ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների պաշպանության համար միջոցների հավաքագրումն է:

Փիղը ոտքը խրում է ներկի մեջ, իսկ հետո կանգնում կտավի վրա: Փուլկալիի նկարները վաճառվում են 400 դոլարով: Նկարչուհի Ալպանա Ահուջան պատմում է, որ ստիպված է եղել համեղ ուտելիքներով կերակրել փղին, որպեսզի նա ստեղծագործի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանում մոտ 25 հազար փիղ է ապրում, սակայն դրանց թիվը կրճատվում է որսագողության եւ բնական միջավայրի քայքայման հետեւանքով: Փուլկալի փղին եւս փրկել են տերերի կողմից կոպիտ վերաբերմունքից:

ArtSpice պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակահատվածը համընկել է հնդիկ աստծո՝ Գանեշի պատվին կազմակերպվող տասնօրյա տոնակատարության հետ, ով ավանդաբար պատկերվում է փղի գլխով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ