Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտ, օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ
որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: